ABCMEDIA
2 երեխաներին կորցրած արցախցի կինը 3-րդ զավակին գիշերօթիկ է ուղարկել. տանն ուտելու ոչինչ չկա

2 երեխաներին կորցրած արցախցի կինը 3-րդ զավակին գիշերօթիկ է ուղարկել. տանն ուտելու ոչինչ չկա

Տանը ոչ ուտելիք կա, ոչ էլ հույս, որ մի օր կլինի։ Շրջափակման առաջին
անմեղ զոհերի 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրն հիմա էլ երրորդ զավակին է դժվարությամբ
կարողանում պահել։ Արցախի հանրային հեռուստատեսության նկարահանած ռեպորտաժում կինն
ասում է, որ կյանքն անտանելի է դառնում, 7-ամյա դստերն արդեն չի կարողանում պահել։

Երկու զավակներին կորցնելուց հետո Վերա Նարիմանյանն այդպես էլ չի
կարողանում վերագտնել իրեն, անընդհատ ինքն իր առաջ արդարանալով՝ Մարտակերտ էր գնացել
երեխաների համար սնունդ բերելու:

Միակ մխիթարանքը ողջ մնացած 7-ամյա դուստրն էր, սակայն ստիպված
է նրանից էլ հեռու մնալ։ Նվազագույն կարիքները հոգալ չկարողանալու պատճառով ստիպված
է եղել զավակին տանել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն:

Ռեպորտաժն՝ այստեղ։