03 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտին-Թրամփ հանդիպումը Հունգարիայում հնարավորություններ կստեղծի Ուկրաինայում խաղաղության համար․ Օրբան   

Պուտին-Թրամփ հանդիպումը Հունգարիայում հնարավորություններ կստեղծի Ուկրաինայում խաղաղության համար․ Օրբան  

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Բուդապեշտում հնարավորություններ կստեղծի Ուկրաինայում խաղաղության համար․ սոցցանցերում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Այսօր Հունգարիան այն երկիրն է Եվրոպայում, որտեղ կա լուրջ հնարավորություն, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները, ի վերջո, կհանգեցնեն խաղաղության», – ասվում է գրառման մեջ։

Օրբանը հավելել է, որ Բրյուսելը մեկուսացել է խաղաղության գործընթացից, սակայն Հունգարիան պատրաստ է շարունակել հակամարտությունը լուծելու իր ջանքերը։

Օրերս Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում որոշվել է հանդիպում անցկացնել Բուդապեշտում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026