
Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ քիմիաթերապիա է անցնում
RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ քիմիաթերապիա է անցնում։ Նա նշել է, որ անհնար է կանխատեսել, թե ինչպես կզգա նա կամ երբ կկարողանա վերադառնալ եթեր․ հայտնում է Вести-ն։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթում են և բարին են կամենում։ Ես ուղղակի մի խնդրանք ունեմ։ Խնդրում եմ, մի՛ գրեք. «Ամեն ինչ լավ կլինի»։ Երբ Տիգրանը հիվանդ էր, ես այս հաղորդագրությունը ստանում էի օրական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ, և ամեն անգամ սիրտս սեղմվում էր»,- ասել է նա։
Սեպտեմբերին Սիմոնյանը հայտարարել էր, որ քաղցկեղի բուժման կուրս է անցնում։ Ամսվա վերջին կյանքից հեռացավ նրա ամուսինը՝ կինոռեժիսոր, հաղորդավար Տիգրան Քեոսայանը։


