02 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանն անընդհատ «մարտի է հրավիրում» ընդդիմությանը․ գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու է այդպես անում։ Ուզում է անընդհատ հաղթել, ջախջախել ընդդիմությանը։ Ուզում է, բայց չի կարողանում։ Իսկ գիտե՞ք՝ ինչու չի կարողանում։ Որովհետև ընդդիմությունը մարտի չի ներկայանում։

Կարծում եմ՝ կիրակի էլ չի ներկայանալու։ Մինչդեռ՝ արժե ներկայանալ։ Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար։

Կարող է և չափազանցնում եմ, բայց Օհանավանքը Եկեղեցու պաշտպանության կարևոր «բնագիծն» է։ Եթե այդ «դիրքը» գրավեց, հաշվեք՝ Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ Նիկոլի արշավը մեծամասամբ հաջողված է։ Հաջորդ «մարտն» արդեն «Շուշիի մատույցներում» է լինելու։

Իսկ հետո կգա նոյեմբերի 9-ը…»,-գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026