ABCMEDIA
Մեկնում ենք Բերձոր՝ ապահովելու Արցախի թիկունքը․ Միկա Բադալյան

Մեկնում ենք Բերձոր՝ ապահովելու Արցախի թիկունքը․ Միկա Բադալյան

Բլոգեր Միկա Բալդալյանը տելեգրամյան իր ալիքում հայտարարել է, որ
պատրաստվում է իր համակիրների հետ միասին քայլերթով շարժվել Հակարիի կամուրջ և վրաններ
տեղադրել այնտեղ։ Վերջինս նաև հայտարարել է՝ մեր շարժումը չի ավարտվելու վրաններ տեղադրելով։

ABC Media-ն զրուցել է բլոգերի հետ՝ պարզելու, թե ինչ նպատակով
է վերջինս գնալու Հակարիի կամուրջ և ինչ են անելու բացի վրան տեղադրելուց։

«Մենք պարտավոր ենք մեր աջակցությունը ցույց տալ Արցախին ոչ թե
բառերով, այլ գործով։ Մենք հավաքելու ենք մարդկանց և շարժվելու ենք Բերձորի միջանցք։
Մենք մոտենալու ենք Արցախին այնքան, որքան հնարավոր է»,-մեզ հետ զրույցում նշեց Բադալյանը։

Նրա խոսքով՝ շատերն են իրեն դիմում, հարցնում են՝ ինչու որևէ մեկը
ինչ-որ բան չի անում։

«Ճիշտ չէ, երբ ասում են, որ Հայաստանի հայերին չի հետաքրքրում Արցախը։
Սխալ է, այն պնդումը, որ Հայաստանի հայերը համաձայն են Արցախում ստեղծված իրավիճակին։
Թեև այս պահին հենց այդպես էլ ստացվում է, քանի որ որևէ գործողություն տեղի չի ունենում»,-ասաց
Բադալյանը։

Բլոգերն ասում է՝ ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանի հայերը համաձայն
չեն ստեղծված իրավիճակին։

Բադալյանի խոսքով՝ իրենք գնում են Բերձոր, որպեսզի Արայիկ Հարությունյանի
տված ժամանակը լռանալուն պես պատրաստ լինեն կտրուկ գործողությունների։

«Գնում ենք ապահովելու Արցախի թիկունքը»,-եզրափակեց նա։