01 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զեղծարարություն՝ «Հայփոստ»-ի անունից․ հայտարարություն

Զեղծարարություն՝ «Հայփոստ»-ի անունից․ հայտարարություն

Վերջին շրջանում «Հայփոստ»-ը ստացել է մի շարք ահազանգեր այն մասին, որ զեղծարարները կրկին փորձում են շահարկել ընկերության անունը․ հայտնում է «Հայփոստ» ընկերությունը։

«Ֆեյսբուքում ստեղծվել է «Կորած փաթեթ» անվանումով կեղծ էջ, որը Հայփոստի տարբերանշանով (լոգո) տարածում է հայտարարություն՝ իբր հաճախորդների կորած ծանրոցները վաճառվում են 799 դրամով։

Հայփոստը երբեք չի վաճառում կորած ծանրոցները։

Հարգելի հաճախորդներ, հորդորում ենք չվստահել նման կեղծ էջերին և խաբեություններից խուսափելու համար տեղեկությունները ստանալ միայն Հայփոստի պաշտոնական աղբյուրներից»,-ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026