
Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ԱՊՀ մակարդակի միջոցառմանը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։ Նիստի ընթացքում բովանդակալից քննարկում է ծավալվել բազմակողմ ռազմական համագործակցության արդիական հարցերի և դրա հետագա զարգացման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։


