
Ուսուցիչների ատեստավորումը՝ «փորձանք»․ խնդիր, որ լուծում չի ստանում
Ուսուցիչների ատեստավորման ժամկետները վերջին մեկ ամսում մի քանի անգամ փոփոխվել են։ Ատեստավորման ժամանակացույցի փոփոխություններն, ըստ նախարարության, արվում են ուսուցիչների խնդանքով։ Բայց նախարարության այս հայտարարության մեկնաբանություններում ուսուցիչների արձագանքն այլ բանի մասին է։
Նախարարությունը վստահ է, որ այս քայլը ուսուցիչների համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, սակայն ուսուցիչների մեծ մասը դրա ստեղծած խնդիրների մասին է խոսում։


