ABCMEDIA
Շառլ Միշելը եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարություն է տարածել

Շառլ Միշելը եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարություն է տարածել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ
Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո հանդես
էր եկել հայտարարությամբ։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ
վերահաստատել են փոխադարձաբար երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության
ճանաչումը։

Կողմերը համաձայնել են, որ սահմանազատումը պետք է իրականացնել
1991 թվականին ընդունված Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։

Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել սահմանագծման
և սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների աշխատանքները։ Քննարկել են նաև հաղորդակցության
ուղիների ապաշրջափակման հարցը։

«Շեշտել եմ Լաչինի ճանապարհը բացելու կարևորությունը, նաև նշել
եմ Ադրբեջանի պատրաստակամությունը` հումանիտար աջակցություն տրամադրել Աղդամի կողմից։
Երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում՝ ապահովելու մարդկանց կարիքները»,- ասել է Շառլ
Միշելը։ 

Կողմերը քննարկել են նաև Արցախի բնակիչների անվտանգության և իրավունքների
ապահովմանը հարցը։

Միշելն ընդգծել է, որ Եվրամիությունը կարևոր է համարում Բաքվի և
«Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում» ապրող հայերի ներկայացուցիչների միջև
ուղիղ երկխոսության հաստատումը։