30 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ո՞ր վայրերն են ամենից շատ այցելել զբոսաշրջիկները 2025-ին

Հայաստանի ո՞ր վայրերն են ամենից շատ այցելել զբոսաշրջիկները 2025-ին

Այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջային օպերատորների/գործակալների կազմակերպած տուրերի շրջանակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների համար ամենապահանջվածը եղել է Գառնի-Գեղարդ ուղղությունը. Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` տարվա առաջին 6 ամիսներիn Գառնու տաճար և Գեղարդի վանք այցելել է 16.537 միջազգային զբոսաշրջիկ:

Երկրորդ տեղում Դիլիջանն է՝ 9.480 մարդ, երրորդ տեղում երևանյան շրջայցերն են՝ 9.174 մարդ:

Ըստ այցելության վայրերի առաջին տասնյակը ունի հետևյալ տեսքը.

  1. Գառնի-Գեղարդ՝ 16.537 մարդ,
  2. Դիլիջան՝ 9.480 մարդ,
  3. Երևանյան շրջայցեր՝ 9.174 մարդ,
  4. Սևան՝ 8.931 մարդ,
  5. Էջմիածին-Զվարթնոց՝ 7.318 մարդ,
  6. Խոր Վիրապ՝ 7.287 մարդ,
  7. Արենի՝ 6.015 մարդ,
  8. Ծաղկաձոր՝ 5.412 մարդ,
  9. Նորավանք՝ 5.399 մարդ,
  10. Տաթև՝ 4.664 մարդ:

Ամենից քիչ թվով զբոսաշրջային այցելություններ արձանագրել են Օշականը (806 մարդ) և Ենոքավանը (452 մարդ):

Նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն տուրօպերատորների կազմակերպված այցելություններին և ներառում է տարվա առաջին կեսը:

Դատողություններ անելու համար այս ինֆորմացիան, իհարկե, բավարար չէ, բայց կարծում եմ՝ հետաքրքիր»,- նշել է պատգամավորը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026