Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում ելույթ է ունեցել։
«Բարձր ենք գնահատում բարեկամ՝ նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում: Ցավով պետք է տեղեկացնեմ, որ չնայած տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է»,- նշել է Մհեր Գրիգորյանը:
Խոսելով հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների մասին` ՀՀ փոխվարչապետն նշել է երկու երկրներին հաջողվել է բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն ձևավորել բոլոր բնագավառներում։