
Թրամփը խայտառակում է ԱՄՆ-ն․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը երկրի ամոթն է․ գրում է Nebraska Examiner-ը։
«Ուղերձ Թրամփին և նրա ամբոխին… Ես ուզում եմ, որ Դուք, պարոն նախագահ, հասկանաք, որ աշխատում եք մեզ համար, այլ ոչ թե մենք՝ ձեզ համար։ Դուք աշխատում եք մեզ համար, ոչ թե միայն միլիարդատերերի և միլիոնատերերի։ Ես զայրացած եմ․․․ Դուք գիտեք, որ այստեղ ժողովրդավարություն է, և փաստն այն է, որ ժողովրդավարության օրոք թագավորներ չեն լինում։ Ոչ մի։ Ոչ մի։ Դուք գործում եք այնպես, որ խայտառակում եք մեզ որպես երկիր», – ասել է Բայդենը Նեբրասկայում Դեմոկրատական կուսակցության հանդիսավոր ընդունելության ժամանակ ունեցած ելույթում։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Ջո Բայդենին և նրա վարած քաղաքականությունը և նրան անվանել «հիմար սրիկա», որը թույլ չի տվել ԱՄՆ-ին նորմալ զարգանալ։


