
Խմելու ջուրն աղտոտվել է, հարուցվել է վարչական վարույթ
Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների հետևանքով խմելու ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
«Վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։


