
Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել
Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. ABC Media-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«40 րոպե առաջ ահազանգ ենք ստացել, ասել են՝ Աբովյան քաղաքում՝ Կինոյի շենքի մոտ, դանակահարված քաղաքացի կա, նա արյունահոսում է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, այլ մանրամասներ չկան»,- ասաց վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբովյան քաղաքում երիտասարդի են դանակահարել:


