29 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար քաղաքապետարանը ծախսել է մոտ 2 մլն դոլար   

«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար քաղաքապետարանը ծախսել է մոտ 2 մլն դոլար  

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է մոտ 2 մլն դոլար․ ABC Media-ի հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքապետարանից։

Գումարը տրամադրվել է Երևանի 2025 թվականի բյուջեից։

««Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754.690.895 ՀՀ դրամ»,- պատասխանել են քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-13-ը մայրաքաղաքի մի շարք փողոցներում կազմակերպվել են տարբեր համերգային միջոցառումներ, որոնց ժամանակ ելույթ են ունեցել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ Մասնավորապես՝ Կասկադում հնչել է ջազ, Դիանա Աբգարի անվան այգում՝ ռոք, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում՝ դասական երաժշտություն, իսկ Հանրապետության հրապարակում ելույթ է ունեցել Թաթա Սիմոնյանը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ երգիչն անվճար է ելույթ ունեցել։ Այն նվեր էր Երևանին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն տոնակատարության համար քաղաքապետարանը ծախսել էր 602 մլն դրամ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026