17 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համայնքը պետք է ունենա որոշումներ ընդունելու ազատություն․ Տիգրան Ավինյան

Համայնքը պետք է ունենա որոշումներ ընդունելու ազատություն․ Տիգրան Ավինյան

Այսօր Տեղական ինքնակառավարման մարմինների օրն է, տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմքն է․ Facebook-ի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այնտեղ, որտեղ քաղաքացին իրական մասնակցություն ունի, նրա ձայնը լսվում է, իսկ որոշումները կայացվում են մարդկանց շահից ելնելով, պետությունը դառնում է ավելի կայուն և վստահելի։

Ուժեղ համայնքն այն է, որ գործում է ինքնուրույն։ Համայնքը պետք է ունենա որոշումներ ընդունելու ազատություն և բավարար միջոցներ՝ իր ծրագրերն իրագործելու համար։ Միայն այդ դեպքում է տեղական կառավարումը դառնում իրական ուժ»,- նշել է քաղաքապետը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ