30 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանության նպատակը ոչ միայն Նարեկին ու Վազգենին լռեցնելն է, այլև լրատվականի գործունեությունը կասեցնելը․ Մամիջանյան

Իշխանության նպատակը ոչ միայն Նարեկին ու Վազգենին լռեցնելն է, այլև լրատվականի գործունեությունը կասեցնելը․ Մամիջանյան

Փաշինյանական արդարադատությունը այլախոհների և այլակարծության հանդեպ շատ արագ է, ինչը չես կարող ասել հանցագործների հանդեպ․ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Դատարանն ապօրինաբար, քաղաքական ճնշումների համատեքստում, 2 ամսով կալանավորեց «Անտիֆեյք» լրատվական ծառայության «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։ Նրանք արդեն իսկ գտնվում են ՔԿՀ-ում»,- նշեց պագամավորը։

Մամիջանյանը նշեց, որ Դավիթ Ֆիդանյանը, ով լրատվական ծառայության աշխատակից է, երեկ ձերբակալվել է, իսկ այսօր առավոտյան ձերբակալվել է նույն լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը։

«Առգրավվել է «Անտիֆեյք»-ի ամբողջ գույքը։ Նպատակը ոչ միայն Վազգենին և Նարեկին լռեցնելն էր, այլ նաև լրատվականի գործունեությունը կասեցնելը»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026