30 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել՝ միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում «ծախել». Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել՝ միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում «ծախել». Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել՝ միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում «ծախել»․ իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իր ՊՆ-ն հայտնում է, որ խոշոր գնումը 2024-25-ին է եղել, ու դա արտացոլված է եղել ռազմական բյուջեով (որպես սպառազինության գնման ակտիվ շրջան 2022-25 թթ. է ներկայացվում), իսկ ՔՊ առաջնորդը փորձում է դա վարկերի դաշտ տեղափոխել, որոնց վավերացումը բացվածքով` ըստ նպատակների և ուղղությամբ, ԱԺ-ում է եղել:

Հասկանալի է, որ դժվարբացատրելի և ոչ պակաս բարդմարսելի թեմա է 7-8 մլրդ դոլար գումար թողնել հասարակության, սերունդների վրա, բայց ձեր այդ «ֆռցնոցիները» ուրիշ տեղ կպատմեք:

Հիշեցնեմ, որ իշխանության այս մեկնաբանությունն իբրև արձագանք հնչեց Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների ֆոնին, երբ խոսվեց անվտանգության ուղղությամբ գործող ռեժիմի տապալումների և ծանր հետևանքների մասին»,- գրել է նա:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026