
«Ամեն տարի այս օրը միասին, բայց այսօր առանց Քեզ, Պապ ջան»․ Վալոդյա Գրիգորյանի ծննդյան օրն է
Այսօր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ծննդյան օրն է:
Նրա դուստրը՝ Մարինե Գրիգորյանը, ինստագրամյան իր էջում գրել է.
«Ես շատ կուզեի այս խոսքերն ասել Քեզ բարձրաձայն, կուզեի գրկել Քեզ ամու՜ր, ամու՜ր, բայց այս խոսքերը գրում եմ և ուղարկում երկինք, որտեղ Դու ապրում ես Աստծո կողքին…
Շնորհավոր ծնունդդ, Պապ ջան։
Դու մեր ուժն ու հավատն ես, մեր տունն ու տեղն ես, մեր կյանքն ու լույսն ես, արևն ու լուսինը, հպարտությունն ու հարուստությունը, սերը և երջանկությունը։ Դու մեր բոլորիս առաջնորդն էիր, քո լույսի հետևից էինք մենք գալիս, քո գաղափարներով էինք առաջ շարժվում, քո ստեղծած իդեալական կյանքով էինք ապրում, և ես շնորհակալ եմ քեզանից այս ամենի համար։ Քո շնորհիվ, Պապ, մենք ունենք այն ամենը, ինչ պետք է մարդուն երջանիկ լինելու համար։
Քո ծննդյան օրը Դու նաև ստեղծեցիր ընտանիք, և այսօր քո 42-ամյակի հետ լրացավ նաև մեր ընտանիքի 23-րդ տարին»,- գրել է Մարինե Գրիգորյանը՝ եզրափակելով․ «Ամեն տարի այս օրը միասին, բայց այսօր առանց Քեզ, Պապ ջան»։


