28 Ապր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները՝ ժամը 13։00-ի դրությամբ

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները՝ ժամը 13։00-ի դրությամբ

«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Վաղարշապատի ընտրությունների ընթացքում իրենց արձանագրած խախտումները՝ ժամը 13։00-ի դրությամբ․

  • 14/23 Քաղաքացին բողոքել է, որ չնայած նախապես տեղեկացնելուն՝ իրենց բնակության հասցեով չեն ուղարկել քվեարկության շրջիկ արկղ, որ իր ընտանիքի անդամը կարողանա քվեարկել։
  • 14/14 Կուտակում տեղամասում։
  • 14/13 Կոնկրետ թեկնածուի օգտին ընտրություն կատարելու ուղղորդում։ Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում։ Ահազանգել է քաղաքացին, ում հասցեում հայտաբերվել է անձի տվյալները՝ որպես ընտրողի։
  • 14/9 Կուտակում տեղամասում։ Նույն ընտրատեղամասում մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։ Արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։
  • 14/15 Բաց քվեարկության դեպքի արձանագրում։
  • 14/2 Կուտակում տեղամասում քվեատուփի մոտ։
  • 14/46 Կուտակում տեղամասում։ Այդ թվում՝ երկու ընտրող միաժամանակ նույն քվեախցիկում ընտրություն են իրականացնում։
  • 14/20 Մեկ անձը օգնել է մեկից ավելի ընտրողների ընտրություն իրականացնել։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026