
Կոնդը՝ անցյալի ու անորոշ ապագայի խաչմերուկում․ ֆոտոշարք
Կոնդը «հին Երևանից» մեզ ժառանգված ու կանգուն մնացած ամենահին թաղամասն է՝ լաբիրինթոս հիշեցնող նեղ, ծուռումուռ փողոցներով, կավաշեն պարիսպներով, աղյուսե տներով։
Դեռևս Խորհրդային ժամանակներից Կոնդը բազմիցս ներառված է եղել վերակառուցման նախագծերում։ Քաղաքաշինական ծրագրերը տարբեր փուլերում տարբեր լուծումներ են առաջարկել՝ ամբողջական վերակառուցումից մինչև տարածքն օտարելու հավանականություն։
Այսօր էլ Կոնդը շարունակում է մնալ «սպասման» ռեժիմում։
ABC Media-ի տեսախցիկն է շրջել Երևանի Կոնդում՝ հավաքագրելու քաղաքի ամենահին ու ինքնատիպ հատվածի շերտերն ու ժամանակին դիմակայող ինքնատիպությունը։


