ABCMEDIA
«Հայաքվե» նախաձեռնության Մարտունու կետում սադրանք է գրանցվել, տեղեկատվական որոշ թերթիկներ ոչնչացվել են

«Հայաքվե» նախաձեռնության Մարտունու կետում սադրանք է գրանցվել, տեղեկատվական որոշ թերթիկներ ոչնչացվել են

Այսօր Մարտունու մշակույթի պալատի մոտ մի խումբ տղամարդիկ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի անցկացման վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են լրագրող Նաիրի Հոխիկյանին, որը նաև Մարտունիում «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողն է: 

«Կոնկրետ մարդիկ մոտեցան՝ հստակ ուղղորդված, պահանջեցին այստեղից հեռացնել ստորագրագավաքը, շեշտեցին, որ որևէ մեկն իրավունք չունի քննադատել իրենց վարչապետին, անցան վիրավորանքների և ես ստիպված եղա ոստիկանությանը հրավիրել, որպեսզի տվյալ անձանց հանդարտեցնեն»,- մեկնաբանեց նաիրի Հոխիկյանը:

Նրա խոսքով՝ տղամարդիկ փորձել են ստորագրահավաքի փաստաթղթերը խլել, ինքը թույլ չի տվել, բայց, այդուամենայնիվ, որոշ տեղեկատվական թերթիկներ հաջողվել է ոչնչացնել:

«Մենք շարունակում ենք Մարտունիում անցկացնել «Հայաքվե»       ստորագրահավաքը։ Շնորհակալություն բոլոր այն մարտունեցիներին, որոնք անկախ նման սադրանքներից, գալիս ու մասնակցում են»,-ասաց նա: