ABCMEDIA
Ադրբեջանին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա

Ադրբեջանին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է։ Ստիպված ենք արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների», – ասել է Զախարովան։

Նա նշել է, որ այդ ամենը հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագրերին։

«Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անարգել տեղաշարժը՝ քաղաքացիական նպատակներով», – նշել է Զախարովան։