ABCMEDIA
Փոխի՛ր ալիքը՝ ABC Media

Փոխի՛ր ալիքը՝ ABC Media


Մենք ABC Media-ն (Armenian Broadcasting Corporation) ենք։


Նոր ենք ստեղծվել, սակայն մենք այն թիմն ենք, որը մեդիատիրույթում ունի պրոֆեսիոնալ հետագիծ, հետևաբար այսօր արդեն՝ ավելին ստեղծելու վճռականություն։


ABC Media-ն հիմնել է ժամանակակից հեռուստատեսություն, որի արտադրանքն էականորեն տարբերվելու է թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական որակով։


Մեր մանրազնին աչքի տակ են լինելու հայկական զույգ հանրապետություններում ու աշխարհում՝ հատկապես տարածաշրջանում և հարևան երկրներում կատարվող սոցիալ-քաղաքական, անվտանգային ու տնտեսական իրադարձությունները, որոնց մասին պատմելու են մասնագետները՝ հեղինակային հաղորդումների ձևաչափով։

ABC Media-ն օպերատիվ լրատվության մրցավազքից դուրս է գործելու, սակայն մեր աչքից չի վրիպելու և ոչ մի էական իրադարձություն։ Մենք վերլուծելու ենք կատարվածը՝ ամփոփ ներկայացնելով այն, ինչ կարևոր է, ինչը չպետք է անտեսել, ինչի մասին պետք է մտածել։

Եվ դա անելու են տարբեր ոլորտներում ծանրակշիռ փորձ ու ասելիք ունեցող մարդիկ՝ պրոֆեսիոնալները։


Այնպես որ, փոխի՛ր ալիքը՝  ABC Media


Տեսանյութը՝ այստեղ