25 Դեկ
2024
5.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում տնամերձում աշխատող ամուսինների ուղղությամբ Ադրբեջանի արձակված կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արցախում տնամերձում աշխատող ամուսինների ուղղությամբ Ադրբեջանի արձակված կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի կողմից Ասկերանում կրակոցներ արձակելու դեպքի առնչությամբ։

2023թ. հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սարգսաշենի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տնամերձում աշխատող ամուսիններ՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչներ Լեռնիկ Պավելի Գասպարյանի և Նարինե Սլավի Գասպարյանի ուղղությամբ, սակայն վերջիններիս թաքնվելու և գնդակները պատին դիպչելու շնորհիվ հանցագործությունն ավարտին չեն հասցրել։

Նշված փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը: