ABCMEDIA
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները. լրագրողներին չեն թույլատրել ներս մտնել

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները. լրագրողներին չեն թույլատրել ներս մտնել

ԲԴԽ-ն իր այսօրվա՝ հուլիսի 3-ի նիստում հրապարակեց իր վճիռը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես, ԲԴԽ-ն դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընթերցեց վճիռը. «ԲԴԽ-ն քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիզորություններն էական կարգապահական  խախտման հիմքով դադարեցնել: Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պահից և վերջնական է։ Նիստն ավարտված է»,-հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Նշենք, որ կարգադրիչները թույլ չտվեցին նիստին ներկա գտնվել լրագրողներին՝ նշելով, որ ներսում տեղ չկա: