14 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միացյալ Նահանգները 2026 և 2027 թվականներին Ուկրաինային աջակցելու համար կծախսի 800 միլիոն դոլար

Միացյալ Նահանգները 2026 և 2027 թվականներին Ուկրաինային աջակցելու համար կծախսի 800 միլիոն դոլար

ԱՄՆ Պատերազմի նախարարության բյուջեի նախագծով նախատեսված է 2026 և 2027 թվականներին Ուկրաինային աջակցելու համար հատկացնել 800 միլիոն դոլար։ Փաստաթղթի քննարկումը կոնգրեսը կսկսի այս շաբաթ։

«2026 ֆինանսական տարվա համար՝ 400 միլիոն դոլար։ 2027 ֆինանսական տարվա համար՝ 400 միլիոն դոլար», - նշվում է փաստաթղթում։ 

Ավելին, օրինագիծը պարտավորեցնում է Պենտագոնի ղեկավարին զեկուցել Ներկայացուցիչների պալատին և Սենատին Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման կասեցման կամ դադարեցման մասին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ