ABCMEDIA
Սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն չկա, կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից. ԱԳ փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն չկա, կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից. ԱԳ փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին և մասնավորապես հարցին՝ ի՞նչ փուլում են գտնվում, Կոստանյանը նշեց, որ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն չկա: «Սկզբունքային հարցերի շուրջ, որոնց մասին բարձրաձայնվել է՝ սահմանազատման քարտեզի ֆիքսման, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների հետ կապված, ցավոք սրտի, չկա համաձայնություն և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից»,- ասաց նա և հավելեց, որ աշխատանքները շարունակվում են: