24 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի դեսպանները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել որքան հնարավոր է շուտ՝ մինչև հունվար․ Զելենսկի

Թրամփի դեսպանները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել որքան հնարավոր է շուտ՝ մինչև հունվար․ Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել որքան հնարավոր է շուտ․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ բանակցողներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կցանկանային ավարտել պատերազմը «մինչև դեկտեմբեր կամ հունվար»․ փոխանցում է BBC-ն։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան նույնպես ձգտում է խաղաղության, բայց ոչ էական զիջումների գնով:

«Մենք էլ ենք դա ուզում, բայց ես ասացի, որ դա չպետք է լինի բացառապես Ուկրաինայի հաշվին: Եթե ռուսները շարունակեն ցուցադրել ամնեզիա և մեզ կերակրել պատմական տեղեկանքներով՝ բանակցությունների արդյունքների փոխարեն, ապա ԱՄՆ-ում նոր քաղաքական իրականության պահը կգա», – ասել է նա:

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան կշարունակի անել հնարավոր ամեն ինչ պատերազմը դադարեցնելու համար, բայց միաժամանակ կհամագործակցի ԱՄՆ նոր Կոնգրեսի երկու կուսակցությունների հետ, կձգտի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և կապահովի Վաշինգտոնի շարունակական աջակցությունը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ