21 Նոյ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրո-2024. Հայաստանի հավաքականը 2:4 հաշվով հաղթեց Ուելսին

Եվրո-2024. Հայաստանի հավաքականը 2:4 հաշվով հաղթեց Ուելսին

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ուելս – Հայաստան խաղն ավարտվեց 2:4 հաշվով` հօգուտ Հայաստանի: 10-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը:

19-րդ րոպեին Լուկաս Սելարայանը խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը։ ՀՀ ազգային հավաքականի խաղացող Հրանտ – Լեոն Ռանոսը 30-րդ րոպեին առաջ մղեց մեր ընտրանուն հաշվի մեջ, իսկ 66-րդ րոպեին դուբլ ձևակերպեց` հաշիվը դարձնելով 3-1` հօգուտ Հայաստանի: Լուկաս Սելարայանը 75-րդ րոպեին դուբլ գրանցեց: