ABCMEDIA
Պետք է զգոն լինել․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր աջակցությունն է հայտնել Արցախին և համախմբման կոչ արել

Պետք է զգոն լինել․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր աջակցությունն է հայտնել Արցախին և համախմբման կոչ արել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել՝ իր առաջկցությունը հայտնելով Արցախին․ «Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետական Սուրբ Աթոռն իր թեմերով, ազգային իշխանություններով, հարակից կառույցներով ու միություններով, զորակցութուն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային  ամբողջականության մաս ճանաչելու որևէ մոտեցում ու ջանք որևէ մեկի կողմից, այս պարագայում, մասնավորապես, ՀՀ վարչապետի և իշխանության կողմից։ Այսպիսով՝ 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդավարական քվեարոկթյամբ Արցախն ինքնորոշմամբ իր հավաքական կամքն  է հայտնել, ինչից հետո Գերագույն խորհուրդը1992-ի հուլիսի 8-ին վավերացրել է Արցախի ինքնորոշումը։

Միջազգային նորմերով՝ -ողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Հետևաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող խաղաղության հաստատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելու փորձերին զոհ դառնալ։ Պետք է զգոն լինել, հեռատես ու մանավանդ միաձայն։

Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս դարձնելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի անվտանգությունը, այլ նաև Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մեր պատմության այս ճակատագրական պահին կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ համախմբվել և զորակցել Արցախին»։