30 Ապր
2026
20° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ախուրյանում լույս աշխարհ է եկել հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Ախուրյանում լույս աշխարհ է եկել հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել 2022 թվականի հունվարի 11-ին Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի հարձակման ժամանակ զոհված Արթուր Մխիթարյանի եղբայրը։ Նորածնի անունը ավագ եղբոր պատվին Արթուր են դրել: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մայրը՝ Սեդա Մարգարյանը, փոքր Արթուրը ծնվել է 3 կգ քաշով։

«Ընդհանուր նմանություն ունի եղբոր հետ՝ աչքերի գույնը և դիմագծերը նման են։ Յուրաքանչյուր երեխա իր տեղն ունի, ու ոչ մեկը մյուսի տեղը չի լրացնում։ Մեր ընտանիքում փոփոխություն էր անհրաժեշտ, և փոքրիկի ծնունդը միջնեկ որդուս՝ Արսենի ամենամեծ երազանքն էր։ Նա ցանկանում էր նորից եղբայր ունենալ»,-պատմում է մայրը՝ հավելելով, որ ինչպես քույրն ու եղբայրը,  այնպես էլ կրտսեր Արթուրը պետք է իմանա, որ հերոս եղբայր ունի:

Փոքրիկը և մայրը դեռ մեկ կամ երկու օր կմնան հիվանդանոցում, իսկ տանը նրանց անհամբերությամբ սպասում են մյուս երեխաներն ու հարազատները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026