07 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զոհվել է «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

Զոհվել է «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

«ԱրԲատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս․ հայտնում է ТАСС-ը՝ Դոնեցկի Գորլովկա քաղաքի քաղաքապետին հղումով։

Նա սկսել է իր ծառայությունը «Վագներ» մասնավոր զինված կազմավորումում և մասնակցել է Բախմուտի համար մղված մարտերին։ 2023 թվականի հունվարին նա իր քաջության համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է «Արիության համար» մեդալ։ 2023 թվականից նա Ռուսաստանի պաշտպանության նախարարության կամավորական կորպուսի կազմում ղեկավարում էր «ԱրԲատը» (Հայկական գումարտակ)։

Նախքան ռազմական գործողությանը միանալը Հայկը խառը մարտերի վարպետ և մարզիչ էր, ակտիվորեն ներգրավված էր հայ համայնքի կյանքում։ Իր հարցազրույցներում նա ընդգծել է, որ իր համար պատերազմն, առաջին հերթին, հայրենիքը պաշտպանելն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026