ABCMEDIA
Ռաիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ

Ռաիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ

Իրանի նախագահ Իբրահիմ
Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի
հետ: Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով
տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

Հեռախոսազրույցի ընթացքում
Ռաիսին շնորհավորել է Աբդել Ֆաթթահ աս Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու
կապակցությամբ:

Բացի այդ, զրուցակիցները
քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը ՝ ընդգծելով իսլամական միասնության
կարևորությունը:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր
ձեռնարկել երկու երկրների միջև հարցերի վերջնական կարգավորման համար: