ABCMEDIA
Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներից հետո․ ANCA

Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներից հետո․ ANCA

«Ադրբեջանական եւս մեկ ռազմական բեռնատար ինքնաթիռ՝ նոր բեռներով, Բաքու է ուղևորվել
Իսրայելի ԶՈւ ավիաբազայից։ Միևնույն ժամանակ Իսրայելը սեփական անամոթ ռազմական հանցագործություններն
է կատարում Գազայի հատվածում»,- X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի
հանձնախմբի (ANCA) ծրագրային տնօրեն Ալեքս Գալիցկին՝ կիսվելով Flightradar24 ծառայության
լուսանկարով, որտեղ նշված է ինքնաթիռի երթուղին։

«Իսրայելը շարունակում
է զինել Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներից հետո և Հայաստանի հասցեին սպառնալիքների
ֆոնին», – գրել է Գալիցկին։