27 Հլս
2024
24.3° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի լուծարման մասին որոշումը կայացվել է ցեղասպանելու սպառնալիքով, մենք Արցախից չենք հրաժարվում․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախի լուծարման մասին որոշումը կայացվել է ցեղասպանելու սպառնալիքով, մենք Արցախից չենք հրաժարվում․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Այսօր Արցախի Հանրապետության
նախագահ Սերգեյ Շահրամանյանը հանդիպում է ունեցել Արցախի մի շարք պաշտոնյաների հետ։
Հանդիպման մասնակիցներից Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը նշել
է, որ քննարկվել է Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունենալու
հարցը՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը։

«Ընդհանուր հանդիպում
էր, հիմնականում քննարկվել է Արցախը լուծարելու մասին հրամանագրի՝ այլևս գոյություն
չունենալը։ Բացի այդ քննարկվել են այն խնդիրները, որին առնչվում են մեր տեղահանված
հայրենակիցները։ Մենք նման տարբեր հանդիպումներ ևս ունեցել ենք»,- ասել է Ապրեսյանը

Արցախի լուծարման մասին
որոշումը կայացվել է ցեղասպանելու սպառնալիքով։ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Սա ևս մի ապացույց
է, որ արցախցիները ստիպված են դուրս եկել։ Ես կարծում եմ, որ պետական ինստիտուտները
պահելը  կարևոր քայլ է։ Մենք բոլորս պատրաստ
ենք անվճար հիմունքներով աշխատել, ինչը ևս նշանակում է, որ մենք չենք հրաժարվում Արցախից»,
– ընդգծել է պատգամավորը։

Այսօր մինչ տեղեկատվական
շտաբի հաղորդագրությունը, Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն էր հայտարարել,
որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի։ Շահրամանյանի այդ
հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության
անունից տրվող փաստաթղթերը վավերական են: Այնուհետև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն
է հաստատել՝ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ,
որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները: Նույնիսկ եթե կա նման փաստաթուղթ,
այն իրավական որևէ ազդեցություն չի կարող ունենալ։