ABCMEDIA
Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար եկեղեցականը պետք է անսակարկ նվիրումով իրականացնի իր ծառայությունը ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն․ Գարեգին Բ

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար եկեղեցականը պետք է անսակարկ նվիրումով իրականացնի իր ծառայությունը ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն․ Գարեգին Բ

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
«Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն
ավարտած հոգևորականներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծեց Մայր Աթոռում
կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության
առավել արդյունավորման գործում։ Նորին Սրբությունն արձանագրեց, որ այսօր հայ ժողովրդի
առջև ծառացած են բազում մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար եկեղեցականը պետք
է բարձր գիտակցությամբ և անսակարկ նվիրումով իրականացնի իր ծառայությունը ազգին, հայրենիքին
ու Եկեղեցուն։

Հայոց Հայրապետը նաև
հորդորեց եկեղեցականներին հոգեխնամ առաքելություն իրականացնել հայրենազրկված արցախցիների
նկատմամբ և ամեն ջանք ներդնել նրանց աջակցություն ցուցաբերելու համար։

Վերջում Նորին Սրբությունը,
հոգևոր հայրերին փոխանցելով իր գնահատանքն ու սերը, մաղթեց Աստծու զորակցությունը և
Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց պատասխանատու ծառայության մեջ: