
ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Իսրայելի առաջարկած 7-օրյա զինադադարին
ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Իսրայելի առաջարկած մեկշաբաթյա զինադադարին.
տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Եգիպտոսի պաշտոնյաներին։
Իսրայելի առաջարկն էր՝ ազատ արձակել 40 հոգու, այդ թվում՝ մնացած
կանանց, երեխաներին և տարեց տղամարդկանց, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն։
Դրա դիմաց Թել Ավիվը պատրաստ էր յոթ օրով դադարեցնել ցամաքային և օդային գործողությունները՝
թույլ տալով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։