ABCMEDIA
Արևմուտքի նպատակը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. Զախարովա

Արևմուտքի նպատակը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա
Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին
Արևմուտքի միջնորդությանը:

«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ը լրամշակեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության
հարցերով բարձր ներկայացուցչի դեկտեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը՝ Եվրամիության
այսպես կոչված իրավամարդկային պատժամիջոցներին մի շարք երրորդ երկրների միանալու մասին:
Դրա սկզբնական տարբերակում երրորդ երկրների ցանկում հայտնվել էին Ադրբեջանն ու Հայաստանը,
սակայն որոշ ժամանակ անց նրանք այնտեղից հրաշքով անհետացան։

Բրյուսելն իր հակառուսական
սահմանափակումներին միջազգային իրավական նորմերի համապատասխանության տեսք հաղորդելու
համար երրորդ երկրներին խաբեությամբ ներքաշում է իր գործառութային միջոցների մեջ: Սակայն
այդ բոլոր փորձերը ապակառուցողական են ու անհեռանկար: ԵՄ-ի միակողմանի սահմանափակող
միջոցները, որոնք ձեռնարկվել են՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միջազգային
իրավունքի կոպիտ խախտում են։

Արևմուտքի նպատակը ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի
միջև հարաբերությունների կամ երկարատև ճգնաժամի հետևանքների կարգավորման հետ։ Սա պարզապես
հակառուսական ևս մեկ քայլ է»,- ասել է Զախարովան։