Իսրայելի ավիահարվածներից սպանվել է ՀԱՄԱՍ-ի գլխավոր ֆինանսիստը
Իսրայելի զինծառայողները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ
քաղաքում ոչնչացրել են ՀԱՄԱՍ խմբավորման գլխավոր ֆինանսիստին, որը, Իսրայելի տվյալներով,
տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցումներ է ապահովել խմբավորման ռազմական թևի համար:
Նշվում է, որ գործողությունը հենց նրան ոչնչացնելուն է միտված եղել,
նա սպանվել է ավիահարվածի հետևանքով:
«Սպանվածը կարևոր ֆինանսիստ էր, որն իր եղբոր հետ վերջին մի քանի
տարիներին զբաղվել է արտարժույթի փոխանակմամբ և ՀԱՄԱՍ խմբավորմանը միլիոնավոր գումար
մատակարարելով»,- ասված է ՑԱԽԱԼ-ի տարածած հաղորդագրության տեքստում: