Նոր դասագրքերում եկեղեցու պատմությունը խեղաթյուրված է․ ահազանգ` Մայր Աթոռից
Հայոց պատմության նոր դասագրքերը շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Դեռ մի քանի տարի առաջ, երբ այս իշխանությունը հայտարարեց, որ դպրոցներից դուրս է գալու «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, Հայ Առաքելական եկեղեցին հետամուտ եղավ հարցի կարգավորմանը։ Եկեղեցին առաջիններից էր, որ թմբկահարեց խնդրի մասին, սակայն նրան ականջալուր չեղան։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել քննարկում՝ պատմության նոր դասագրքերին մասին։ Դրանց հետևանքների ու եզրակացության մասին հայ հոգևոր այրերը զրուցել են լրագրողների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։