ABCMEDIA
Ինտերնացիոնալ սպասարկում՝ Երևանում

Ինտերնացիոնալ սպասարկում՝ Երևանում

Վերջին շրջանում պարբերաբար խոսում ենք պատմությունից` Հայոց պատմությունից։ Շատերն են պնդում, թե գիտեն իրենց պատմությունը, սակայն հայոց պատմության մասին թեկուզ միջին մակարդակի գիտելիք ունեցողը գիտի, որ մեր վերելքներով ու վայրէջքներով լի պատմության մեջ կոնստանտ է երկու բան՝ օտարների ասպատակություններն ու պանդխտությունը, իրավաբանական լեզվով ասած՝ արտագնա աշխատանքը։ Հենց այդ թեմաների վրա ստեղծվել ու կայացել է մի ամբողջ մշակութային պլաստ՝ իր հետ բերելով վերը նշված թեմաներին վերաբերող բազմաթիվ ստեղծագործություններ: Պանդխտությանը վերաբերող երգեր, գրական գործեր, կտավներ, քանդակներ, ամեն ամեն ինչ։ Բավական է հիշել միայն «Խաչագողի հիշատակարանը» կամ «Կռունկը»։ Անգամ պանդխտության խորհրդանիշ ունենք։ Ամբողջ պատմության ընթացքում մեզ ուղեկցել է արտագնա աշխատանքի, օտար հողում բարեկեցություն գտնելու ձգտումը։ Իսկ ի՞նչ ունենք հիմա։ Մանրամասները՝ ռեպորտաժում: