25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԱԾ-ում տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները:

Կրկին կարևորվեց անհայտ կորածների վերաբերյալ հարաբերությունները կարգավորող օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հանձնաժողովին ուղղված դիմումների ուսումնասիրության արդյունքներով առանձնացվեցին այն հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են անհետ կորած, գերևարված անձանց ծնողներին, նրանց հարազատներին:

Հանձնաժողովի անդամներըն անդրադարձան Հայկական կարմիր խաչի ընկերության իրականացրած սոցիալական, հումանիտար ծրագրերին, Քննչական կոմիտեում անհետ կորելու հանգամանքների վերաբերյալ կատարվող քննության ընթացքին և ԴՆԹ նույնականացման արդյունքները միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան ծնողներին և հարազատներին ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև 2024թ. համար պլանավորված միջոցառումներին: