22 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2 շաբաթում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձի մասին

2 շաբաթում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձի մասին

Վերահսկողական գործողություններից հետո երթի համար վճարել սկսած քաղաքացիների գումարների հավաքագրումով 2 շաբաթում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը հետաքրքրվել է՝ ի՞նչ եղան ձեռք բերած 45 տրոլեյբուսները։ Ի պատասխան նշել են, որ հստակ ինֆորմացիա չկա, բայց պետք է որ Ռուսաստանի տարածքում լինեն։

Նիստում հաղորդվել է նաև, թե ինչ է կատարվել շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նուբարաշենի աղբավայրում։

«Նուբարաշենի աղբավայրի տնօրենը պետքարանից տարօրինակ հոտ է առել, փորձել է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ներս է մտել, լույսը վառել, ու պայթյուն է եղել»,- ասել է քաղաքապետարանի պաշտոնյան։

Տեղեկացրին նաև, որ տուծածների վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026