
Պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է, երբ ամբողջ աշխարհն ընդունում է մեր հաղթանակը․ Փեզեշքիան
Իրանը գտնվում է աշխարհաքաղաքական ուժեղ դիրքում, ուստի հիմա հնարավորություն է ստեղծվել Մերձավոր Արևելքում հակամարտությունը բարենպաստ պայմաններով ավարտելու համար․ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Պատերազմը պետք է ավարտվի որոշակի պահի։ Այն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է, երբ մենք գտնվում ենք ուժեղ դիրքում, հարգված ենք, և երբ ամբողջ աշխարհն ընդունում է մեր հաղթանակը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն, կանոններին հակառակ, հարձակվում է մեր դպրոցների, հիվանդանոցների և ենթակառուցվածքների վրա», – նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը։


