
Թուրքիայում արգելվել է մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Թուրքիայի Խորհրդարանը հաստատել է անչափահասների հասանելիությունը հանրաճանաչ առցանց հարթակներին սահմանափակող նախաձեռնությունը՝ պահանջելով մատակարարներից ապահովել անվտանգ թվային միջավայր։
Թուրք օրենսդիրները հաստատել են 15 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելող օրենք․ հաղորդում է Reuters-ը։
Նախաձեռնությունը ներկայացրել է իշխող դաշինքի 70 անդամներից բաղկացած խումբը։
Նոր օրենքը պահանջում է ինտերնետ մատակարարներից արգելափակել դեռահասների մուտքը և ստեղծել առանձին, անվտանգ միջավայր 15 տարեկանից բարձր երեխաների համար՝ մեկուսացված մեծահասակների համար նախատեսված բովանդակությունից։


