24 Ապր
2026
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Opel»-ը Հաղթանակ թաղամասում հայտնվել է ջրանցքում․ վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները

«Opel»-ը Հաղթանակ թաղամասում հայտնվել է ջրանցքում․ վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, թաղամասով անցնող ջրանցք ավտոմեքենա է ընկել. հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են  Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրատարում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026