
Եթե Արցախի մայր տաճարին են վնաս տվել՝ դա արդեն գնահատական ունի. Խաչատուր Սուքիասյան
Պետք ա մի հատ ճշտենք՝ ի՞նչ աստիճանի ա էդ ամեն ինչը, եթե Արցախի մայր տաճարին են վնաս տվել՝ դա արդեն գնահատական ունի․ այս մասին՝ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ամեն քարի կտոր, ինչը մշակութային կոթող է՝ պետք է պաշտպանվի Յունեսկոյի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից, որպեսզի նման բաներ տեղի չունենան։ Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ ցանկանա միջամտել, դա այլ երկրի տարածքում և պետք է միջազգային կառույցներից արձագանք ստանա»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։
Հիշեցենենք, որ Ադրբեջանը պարբերաբար ոչնչացնում է Արցախի մշակութային կոթողները։


