27 Ապր
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 39 համարի ավտոբուսում․ նոր մանրամասներ

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 39 համարի ավտոբուսում․ նոր մանրամասներ

ABC Media-ին մանրամասներ են հայտնի դարձել 39 համարի ավտոբուսում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին։ 

Մեզ պատմեցին, որ ավտոբուսի վարորդը չի հարձակվել չվճարած երեխայի վրա։ Նա բարկացել ու նկատողություն է արել մեկ այլ ուղևորի, որը հարձակվել է այդ անչափահաս երեխայի մոր վրա: 

Ականատեսները մեր խմբագրությանը փոխանցել են, որ ավտոբուսում երկու երեխա է եղել, որոնք կռվել են միմյանց հետ։

«Երկու երեխաներից մեկը կարծես աուտիզմ ուներ, ագրեսիվացավ ու հարվածեց մյուս երեխային։ Մինչ բոլորն իրավիճակն ուզում էին իրենց ձեռքը վերցնել՝ մի տղամարդ տեղից գոռաց աուտիզմ ունեցող երեխայի մոր վրա, ասելով՝ «հիվանդ երեխուդ տանից մի հանի»։ Միայն այդ պահին վարորդը միջամտեց ու բարկացավ այս տղամարդու վրա՝ հորդորելով՝  նախ չգոռալ կնոջ վրա, ապա երեխային  հիվանդ չանվանել։ Վարորդը մինչ այդ լուռ էր, տեսանյութեր կան, կարող եք պահանջել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից»,-պատմեց ականատեսը։

Մեզ նաև տեղեկացրին, որ վարորդն ուղևորների հետ ամբողջ ընթացքում չի վիճել, չվճարողներին զգուշացրել է վճարել, եթե չեն վճարել, չի շարունակել պնդել, լուռ իր աշխատանքն է կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը լացող երեխայի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով, թե վարորդը հարձակվել է երեխայի վրա։

Մենք զրուցեցինք նաև ավագանու անդամի հետ․ պարզ դարձավ, որ տեսանյութն ու տեղեկությունը նրան մեկ այլ տղամարդ է փոխանցել։

Ավելի վաղ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն հերքել էր տեղեկությունը, թե վարորդը հարձակվել է երեխայի վրա ու պահանջել է վճարել։ 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026