30 Ապր
2026
21° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան հեղուկ գազ, որ նախ կունենանք գազ, երկրորդը՝ գներն էականորեն կիջնեն․ Գևորգ Պապոյան

Շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան հեղուկ գազ, որ նախ կունենանք գազ, երկրորդը՝ գներն էականորեն կիջնեն․ Գևորգ Պապոյան

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հսկայական ներդրումներ պետք է աներ և անում է, որպեսզի այդ երկաթուղով կարողանա հեղուկ գազ գալ այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Ադրբեջանից Հայաստան երկաթուղով հեղուկ գազ ներկրելու հնարավորության մասին հարցին։

«Համաձայնություն ձեռք բերել, որ կարող է երկաթուղու միջոցով գալ հեղուկ գազ, մի պատմություն է, դրանից հետո երկաթուղին հսկայական ներդրումներ է անում, որ կարողանա հեղուկ գազ բերել, մեկ այլ պատմություն է»,- ասաց նա։

Նա նշեց նաև, որ Հայաստանում հեղուկ գազ չկար 2 հիմնական պատճառով. «Առաջին պատճառն Իրանի հետ կապված իրադրությունն է, երկրորդը Վերին Լարսն էր։ Հիմա Վերին Լարսն արդեն բաց է, երեկ չէ առաջին օրը եկել են մի քանի ավտոմեքենաներ, երեկ ավելի շատ մեքենաներ են եկել։ Այսօր սպասվում են արդեն տասնյակ մեքենաներ, վաղը ևս տասնյակ մեքենաներ կմտնեն, և ես կարծում եմ, որ արդեն ուրբաթ օրվա դրությամբ, եթե ոչ ուրբաթ, գոնե շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որ նախ կլինի գազ, երկրորդը՝ գներն էականորեն կիջնեն»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026